Գաղտնիության քաղաքականություն՝ սույն «Գաղտնիության քաղաքականություն» փաստաթուղթը (այսուհետ տեքստում՝ «քաղաքականություն») իրենից ներկայացնում է կայքի կողմից օգտատիրոջ անձնական տեղեկատվության օգտագործման կանոնները, որոնք օպերատորը, ներառյալ օպերատորի հետ նույն խմբում ընդգրկված բոլոր անձինք, կարող են ստանալ օգտատիրոջ մասին նրա կողմից ցանկացած կայքի, սերվիսների, ծառայությունների, ծրագրերի, ապրանքների կամ ծառայությունների (այսուհետ՝ կայք) օգտագործման ընթացքում և օպերատորի կողմից օգտատիրոջ հետ ցանկացած համաձայնագրի և պայմանագրի կատարման ընթացքում: Օգտատիրոջ համաձայնությունը քաղաքականությանը, որը նա արտահայտել է թվարկված անձանցից մեկի հետ հարաբերությունների շրջանակներում, տարածվում է թվարկված մյուս բոլոր անձանց վրա:
Կայքի օգտագործումը նշանակում է օգտատիրոջ անվերապահ համաձայնությունը սույն քաղաքականությանը և դրանում նշված պայմաններին իր անձնական տեղեկատվության մշակման վերաբերյալ, իսկ այդ պայմանների հետ համաձայն չլինելու դեպքում Օգտատերը պետք է ձեռնպահ մնա կայքից օգտվելուց:
1. Քաղաքականության ընդհանուր դրույթները
- Սույն քաղաքականությունը հանդիսանում է ինտերնետ ցանցում հասցեում տեղադրված և/կամ հասանելի հրապարակային օֆերտայի (այսուհետ՝ «օֆերտա»), ինչպես նաև օգտատիրոջ հետ կնքվող այլ պայմանագրերի անբաժանելի մասը, երբ դա ուղղակիորեն նախատեսված է դրանց պայմաններով:
- Սույն քաղաքականությունը կազմված է «Անձնական տվյալների մասին» օրենքին, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության և մշակման բնագավառի այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան և գործում է բոլոր անձնական տվյալների նկատմամբ, որոնք օպերատորը կարող է ստանալ այն օգտատիրոջից, որը հանդիսանում է քաղաքացիաիրավական պայմանագրի կողմ։
- Օպերատորն իրավունք ունի փոփոխություններ կատարել սույն քաղաքականության մեջ: Քաղաքականության վերնագրում փոփոխություններ կատարելիս նշվում է խմբագրության վերջին թարմացման ամսաթիվը: Քաղաքականության նոր խմբագրությունն ուժի մեջ է մտնում կայքում տեղադրելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ քաղաքականության նոր խմբագրությամբ:
- Սույն քաղաքականության, ներառյալ դրա դրույթների մեկնաբանման և ընդունման, կատարման, փոփոխման և դադարեցման կարգի նկատմամբ կիրառելի է օրենսդրությունը:
2. Օգտատերերի անձնական տվյալները, որոնք մշակում է կայքը
Սույն քաղաքականության մեջ անձնական տեղեկատվությունը հասկացվում է որպես
- օգտատիրոջ կողմից ինքնուրույն տրամադրվող տեղեկատվություն գրանցման (հաշվի ստեղծման) կամ կայքից օգտվելու ընթացքում, ներառյալ օգտատիրոջ անձնական տվյալները: Կայքի կողմից տրամադրման համար պարտադիր տեղեկատվությունը նշված է հատուկ ձևով, այլ տեղեկատվությունը տրամադրվում է օգտատիրոջ հայեցողությամբ:
- տվյալներ, որոնք ավտոմատ ռեժիմով փոխանցվում են կայքին դրանց օգտագործման ընթացքում Օգտատիրոջ սարքում տեղադրված ծրագրային ապահովման միջոցով, այդ թվում՝ IP հասցեն, cookie ֆայլերի տվյալները, օգտատիրոջ բրաուզերի մասին տեղեկությունները (կամ այլ ծրագիր, որի միջոցով հասանելի է կայքը), օգտատիրոջ կողմից օգտագործվող սարքավորումների և ծրագրային ապահովման տեխնիկական բնութագրերը, կայք մուտք գործելու ամսաթիվը և ժամը, հայցվող էջերի հասցեները և նմանատիպ այլ տեղեկություններ:
- օգտատիրոջ մասին այլ տեղեկատվություն, որի մշակումը նախատեսված է կայքի օգտագործման պայմաններով:
- Սույն քաղաքականությունը կիրառելի է միայն կայքի օգտագործման ընթացքում մշակվող տեղեկատվության նկատմամբ: Կայքը չի վերահսկում և պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կայքերի կողմից տեղեկատվության մշակման համար, որոնց օգտատերը կարող է անցնել կայքում հասանելի հղումներով:
- Կայքը չի ստուգում օգտատիրոջ կողմից տրամադրվող անձնական տեղեկատվության հավաստիությունը և հնարավորություն չունի գնահատելու նրա գործունակությունը:
3. Օգտատերերի անձնական տեղեկատվության մշակման նպատակները
- Կայքը հավաքում և պահպանում է միայն այն անձնական տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է ծառայությունների մատուցման կամ օգտատիրոջ հետ համաձայնագրերի և պայմանագրերի կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով նախատեսված է անձնական տեղեկատվության պարտադիր պահպանում օրենքով սահմանված ժամկետում:
- Օգտատիրոջ անձնական տվյալները կայքը մշակում է հետևյալ նպատակներով.
- կողմի նույնականացում կայքի հետ ծառայությունների, համաձայնագրերի և պայմանագրերի շրջանակներում.
- օգտատիրոջն անհատականացված սերվիսների և ծառայությունների մատուցում, ինչպես նաև համաձայնագրերի և պայմանագրերի կատարում.
- ծանուցումների, հարցումների և տեղեկատվության ուղարկում՝ կապված կայքի օգտագործման, համաձայնագրերի և պայմանագրերի կատարման հետ, ինչպես նաև օգտատիրոջ հարցումների և հայտերի մշակում.
- կայքի աշխատանքի որակի բարելավում, օգտատիրոջ համար դրա օգտագործման հարմարություն, նոր սերվիսների և ծառայությունների մշակում.
- գովազդային նյութերի թիրախավորում.
- ապաանձնավորված տվյալների հիման վրա վիճակագրական և այլ հետազոտությունների իրականացում:
4. Օգտատերերի անձնական տեղեկատվության մշակման և երրորդ անձանց փոխանցման պայմանները
- Օգտատիրոջ անձնական տեղեկատվության նկատմամբ պահպանվում է նրա գաղտնիությունը, բացի այն դեպքերից, երբ օգտատերը կամավոր կերպով իր մասին տեղեկատվութուն է տրամադրում անսահմանափակ թվով անձանց ընդհանուր հասանելիության համար:
- Կայքն իրավունք ունի օգտատիրոջ անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց հետևյալ դեպքերում.
- օգտատերը համաձայնություն է հայտնել նման գործողություններին։
- փոխանցումն անհրաժեշտ է օգտատիրոջ կողմից որոշակի ծառայության օգտագործման կամ օգտատիրոջ հետ որոշակի համաձայնագրի կամ պայմանագրի կատարման համար:
- փոխանցումն անհրաժեշտ է կայքի աշխատանքի և աշխատունակության համար:
- փոխանցումը նախատեսված է օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի շրջանակներում:
- այդպիսի փոխանցումը տեղի է ունենում բիզնեսի վաճառքի կամ այլ փոխանցման շրջանակներում (ամբողջությամբ կամ մասամբ), ընդ որում, ձեռք բերողին են փոխանցվում սույն քաղաքականության պայմանների պահպանման բոլոր պարտավորությունները նրա կողմից ստացված անձնական տեղեկատվության կապակցությամբ։
- կայքի կամ երրորդ անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հնարավորությունն ապահովելու նպատակով այն դեպքերում, երբ օգտատերը խախտում է կայքի օգտագործման համաձայնագիրը, սույն քաղաքականությունը կամ կոնկրետ սերվիսների օգտագործման պայմաններ պարունակող փաստաթղթերը:
- օգտատիրոջ անձնական տեղեկատվության մշակման արդյունքում դրա ապանձնավորման միջոցով ստացվել են ապաանձնավորված վիճակագրական տվյալներ, որոնք փոխանցվում են երրորդ անձի կայքի հանձնարարությամբ հետազոտություններ անցկացնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու համար:
5. Անձնական տեղեկատվության փոփոխում և ջնջում:
Տվյալների պարտադիր պահպանում
- Օգտատերը ցանկացած պահի կարող է փոփոխել (թարմացնել, լրացնել) իր կողմից տրամադրված անձնական տեղեկատվությունը կամ դրա մի մասը՝ դիմելով կայքին 9-րդ բաժնի կոնտակտներով: «Կոնտակտներ»։
- Սույն քաղաքականության 5.1. կետով նախատեսված իրավունքները կարող են սահմանափակվել օրենսդրության պահանջներին համապատասխան։ Օրինակ, նման սահմանափակումները կարող են նախատեսել կայքի՝ օգտատիրոջ կողմից փոփոխված կամ ջնջված տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված ժամկետում պահպանելու և այդ տեղեկատվությունը օրենքով սահմանված ընթացակարգին համապատասխան պետական մարմին փոխանցելու պարտականություն։:
6. Անձնական տեղեկատվության մշակում Cookie ֆայլերի և հաշվիչների միջոցով
- Կայքի կողմից օգտատիրոջ սարքավորմանը և օգտատիրոջ սարքավորման կողմից կայքին փոխանցված cookie ֆայլերը կարող են օգտագործվել կայքի կողմից օգտատիրոջն անհատականացված ծառայություններ մատուցելու, օգտատիրոջը ցուցադրվող գովազդների թիրախավորման, վիճակագրական և հետազոտական նպատակներով, ինչպես նաև կայքի բարելավման համար:
- Օգտատերը գիտակցում է, որ ինտերնետ ցանցում կայքեր այցելելու համար իր կողմից օգտագործվող սարքավորումն ու ծրագրային ապահովումը կարող են ունենալ cookie ֆայլերի հետ գործառնություններն արգելելու գործառույթ (ցանկացած կայքերի կամ որոշակի կայքերի համար), ինչպես նաև նախկինում ստացված cookie ֆայլերը ջնջելու գործառույթ։
- Կայքերն իրավունք ունեն սահմանել, որ որոշակի սերվիսի կամ ծառայության մատուցումը հնարավոր է միայն այն պամանով, որ օգտատիրոջ կողմից թույլատրվել է cookie ֆայլերի ընդունումն ու ստացումը։
- Cookie ֆայլի կառուցվածքը, բովանդակությունը և տեխնիկական պարամետրերը սահմանվում են կայքի կողմից և կարող են փոփոխվել առանց օգտատիրոջը նախապես տեղեկացնելու:
- Կայքի կողմից տեղադրված հաշվիչները կարող են օգտագործվել օգտատիրոջ cookie ֆայլերի վերլուծության, կայքի օգտագործման վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքագրման և մշակման, ինչպես նաև կայքի ընդհանուր աշխատունակության կամ մասնավորապես դրանց առանձին գործառույթների ապահովման համար:
- Հաշվիչների աշխատանքի տեխնիկական պարամետրերը սահմանվում են կայքի կողմից և կարող են փոփոխվել առանց օգտատիրոջը նախապես տեղեկացնելու:
7. Օգտատիրոջ անձնական տեղեկատվության պաշտպանությունը
- Կայքը ձեռնարկում է անհրաժեշտ և բավարար կազմակերպչական և տեխնիկական միջոցներ Օգտատիրոջ անձնական տեղեկատվությունը ոչ իրավաչափ կամ պատահական հասանելիությունից, ոչնչացումից, փոփոխումից, արգելափակումից, պատճենումից, տարածումից, ինչպես նաև դրա նկատմամբ երրորդ անձանց կողմից այլ ոչ իրավաչափ գործողություններից պաշտպանելու համար:
8. Գաղտնիության քաղաքականության փոփոխությունը
- Կայքն իրավունք ունի փոփոխություններ կատարել սույն գաղտնիության քաղաքականության մեջ: Ընթացիկ խմբագրությունում փոփոխություններ կատարելիս նշվում է վերջին թարմացման ամսաթիվը: Քաղաքականության նոր խմբագրությունն ուժի մեջ է մտնում դրա տեղադրման պահից, եթե այլ բան նախատեսված չէ քաղաքականության նոր խմբագրությամբ։
- Ընթացիկ խմբագրությունը մշտապես հասանելի է էջում հետևյալ հասցեով
9. Կոնտակտներ և անձնական տվյալների վերաբերյալ հարցեր
- Օգտատերն իրավունք ունի սույն քաղաքականության և իր անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ բոլոր առաջարկությունները, հարցերը, հարցումները և այլ դիմումներն ուղարկել կայքին հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ service@bestwaycorp.am service@bestwaycorp.ru