Փնտրեք մեզ սոցիալական ցանցերում…
Էլեկտրոնային փոստ Info@bestwaycorp.am Info@bestwaycorp.am service@bestwaycorp.am service@bestwaycorp.am

Սույն փաստաթուղթը ԱՁ Վ.Վ.Սեմյոնչենկո ինտերնետ խանութի հրապարակային առաջարկն է (օֆերտան) հեռահար եղանակով ապրանքների վաճառքի վերաբերյալ:

1. Ընդհանուր դրույթներ

  1. Սույն հրապարակային օֆերտան (այսուհետ՝ օֆերտա) հանդիսանում է պաշտոնական առաջարկ՝ ուղղված ցանկացած ֆիզիկական անձի, կայքում սույն պայմանագրով սահմանված պայմաններով հեռավար կարգով ապրանքի մանրածախ առուվաճառքի պայմանագիր կնքելու վերաբերյալ և պարունակում է օֆերտայի բոլոր էական պայմանները:
  2. Գնորդի կողմից կայքում տեղադրված ապրանք պատվիրելը նշանակում է, որ գնորդը համաձայն է սույն օֆերտայի, գաղտնիության քաղաքականության և օգտագործման համաձայնագրի բոլոր պայմաններին:
  3. Վաճառողն իրավունք ունի փոփոխություններ կատարել օֆերտայում՝ առանց գնորդին ծանուցելու:
  4. Օֆերտայի գործողության ժամկետն անսահմանափ է, եթե այլ բան նշված չէ կայքում:
  5. Վաճառողը գնորդին տրամադրում է ապրանքի/ծառայությունների, ներառյալ ապրանքի հիմնական սպառողական հատկությունների, արտադրմանն վայրի վերաբերյալ ամբողջական և հավաստի տեղեկատվություն, ինչպես նաև տեղեկատվություն կայքում ապրանքի երաշխիքային և պիտանիության ժամկետի մասին:

2. Օֆերտայի առարկան

  1. Վաճառողը պարտավորվում է գնորդին հանձնել անձնական, ընտանեկան, տնային կամ ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված այլ օգտագործման համար նախատեսված ապրանքը տեղադրված պատվերների հիման վրա, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել ապրանքը և վճարել դրա դիմաց սույն օֆերտայի պայմաններով:
  2. Ապրանքի անվանումը, գինը, քանակը, ինչպես նաև օֆերտայի այլ անհրաժեշտ պայմանները սահմանվում են պատվերի ձևակերպման ժամանակ գնորդի կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա:
  3. Պատվիրված ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին է անցնում ապրանքը գնորդին փաստացի հանձնելու և վերջինիս կողմից ապրանքի լրիվ արժեքը վճարելու պահից: Ապրանքի պատահական կորստի կամ վնասվածքի ռիսկը գնորդին է անցնում ապրանքը գնորդին փաստացի հանձնելու պահից:

3. Ապրանքի արժեքը

  1. Ապրանքի գինը սահմանվում է վաճառողի կողմից միակողմանի անվիճելի կարգով և նշվում են ինտերնետ խանութի էջերում:
  2. Ապրանքի վերջնական գինը կարող է փոխվել հետևյալ զեղչերի կիրառման դեպքում.
    զեղչ հատուկ առաջարկով/ակցիաներ,
    զեղչի պրոմո կոդ,
    մշտական գնորդի զեղչ:

4. Օֆերտայի կնքման պահը

  1. Սույն օֆերտայի (պայմանագրի) ակցեպտ է հանդիսանում գնորդի կողմից ապրանքի պատվերի ձևակերպումը սույն օֆերտայի պայմաններին համապատասխան: Գնորդի կողմից ապրանքի պատվերի ձևակերպումը կատարվում է «Սերվիս և օգնություն» բաժնի «Ինչպես պատվիրել» կետում նշված գործողությունները կատարելու միջոցով, կետին ուղղակի հղումը.
  2. Ակցեպտավորելով սույն օֆերտան՝ Գնորդն իր համաձայնությունն է հայտնում առ այն, որ.
  3. գրանցման տվյալները (այդ թվում՝ անձնական տվյալները) իր կողմից նշված են կամավոր.
  4. գրանցման տվյալները (այդ թվում՝ անձնական տվյալները) էլեկտրոնային եղանակով փոխանցվում են «Ինտերնետ» ցանցի կապի խողովակներով.
  5. գրանցման տվյալները (այդ թվում՝ անձնական տվյալները) փոխանցվել են վաճառողին սույն օֆերտայում, գաղտնիության քաղաքականության, օգտագործման համաձայնագրում նշված նպատակների իրականացման համար և կարող են փոխանցվել երրորդ անձանց սույն օֆերտայում նշված նպատակների իրականացման համար.
  6. գրանցման տվյալները (այդ թվում՝ անձնական տվյալները) վաճառողի կողմից կարող են օգտագործվել ապրանքների և ծառայությունների առաջմղման նպատակով՝ կապի խողովակներով գնորդի հետ անմիջական շփումներ իրականացնելու միջոցով.
  7. խարդախության գործողություններից լրացուցիչ պաշտպանության նպատակով գնորդի կողմից նշված գրանցման տվյալները (այդ թվում՝ անձնական տվյալները) կարող են փոխանցվել այն բանկին, որն իրականացնում է ձևակերպված պատվերների վճարման գործարքները.
  8. գնորդի կողմից իր գրանցման տվյալների (այդ թվում՝ անձնական տվյալների) մշակման համաձայնությունն անժամկետ է և կարող է հետ կանչվել գնորդի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից գրավոր դիմումի ներկայացմամբ, որը փոխանցվում է վաճառողին։

5. Ապրանքների ձեռքբերման և առաքման պայմանները

  1. Գնորդը կարող է ապրանքը ձեռք բերել կայքում՝ վճարելով դրա դիմաց հետևյալ եղանակներով. բանկային քարտով կամ բանկային փոխանցմամբ ներկայացված հաշիվ-ապրանքագրի համաձայն։
  2. Սույնով գնորդը համաձայնում է, որ իր կողմից ընտրված վճարման եղանակը փոփոխման ենթակա չէ կայքում պատվերի ձևակերպման պահից:
  3. Սույնով գնորդը համաձայնում է, որ բանկային քարտով կամ բանկային փոխանցումով վճարված պատվերի հաստատումը տեղի է ունենում միայն պատվերի վճարման համար դրամական միջոցների ելքագրումը հաստատվելուց հետո:
  4. Գնորդը հաստատում է, որ պատվերի վճարումը պետք է կատարվի կայքում դրա ձևակերպման պահից մեկ օրացույցային օրվա ընթացքում:
  5. Գնորդը համաձայնում է, որ նշված ժամկետից հետո պատվերը չվճարելու դեպքում պատվերը կարող է չեղարկվել:
  6. Կայքն իրականացնում է ապրանքի առաքում հետևյալ եղանակներով.  կայքի առաքման ծառայություն (սուրհանդակային առաքում կամ առաքում ստացման կետ): Գնորդը կայքի հետ համաձայնեցմամբ իրավունք ունի համաձայնեցնել առաքման այլ եղանակ իր տարածաշրջան/երկիր առաքման պայմաններին համապատասխան կամ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա:
  7. Ապրանքի առաքումը գնորդին իրականացվում է կողմերի կողմից համաձայնեցված ժամկետներում վաճառողի աշխատակցի կողմից պատվերը հաստատելու ժամանակ։
  8. Ապրանքի սուրհանդակային առաքման դեպքում գնորդն առաքման գրանցամատյանում ստորագրում է այն ապրանքների դիմաց, որոնք գնորդը ձեռք է բերել: Այդ ստորագրությունը հավաստում է, որ գնորդը բողոք չունի ապրանքների լրակազմի, ապրանքի քանակի և արտաքին տեսքի վերաբերյալ:
  9. Ապրանքը ստանալուց հետո ապրանքի քանակի, լրակազմի և տեսակի նկատմամբ պահանջներ չեն ընդունվում:
  10. Գնորդը հաստատում է, որ առաքումն իրականացնելու նպատակով կայքը գնորդի անձնական տվյալները փոխանցում է երրորդ անձանց:
  11. Գնորդը համաձայնում է, որ իր մեղքով ապրանքն իրեն հանձնելու անհնարինության դեպքում, այդ թվում՝ այն ժամկետի խախտման դեպքում, որի ընթացքում գնորդը պարտավոր է վերցնել ապրանքը, կայքի կողմից կդիտվի որպես ապրանքից հրաժարում: Ընդ որում, ապրանքը վերադարձվում է կայքին, իսկ պատվերը համարվում է չեղարկված։
  12. Գնորդի կողմից ապրանքից հրաժարվելու, ինչպես նաև ձեր կողմից պատվիրված ապրանքի բացակայության դեպքում կայքին փոխանցված ապրանքի դիմաց վճարումը, բացառությամբ կայքի կողմից ապրանքի առաքման ծախսերի, կվերադարձվի գնորդին պահանջ ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան տասը օրացույցային օր հետո:

6. Ապրանքի և դրամական միջոցների վերադարձը

  1. Ապրանքի և դրամական միջոցների վերադարձն իրականացվում է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքին և այլ նորմատիվ ակտերին համապատասխան:

7. Օգերտայի գործողության ժամկետը

  1. Սույն օֆերտան ուժի մեջ է մտնում գնորդի կողմից դրա ակցեպտի պահից և գործում է մինչև հրապարակային օֆերտայի ակցեպտը հետ կանչելու պահը:

8. Լրացուցիչ պայմաններ

  1. Վաճառողն իրավունք ունի գնորդի հետ իր հարաբերություններից բխող իր իրավունքներն ու պարտականությունները զիջել կամ փոխանցել երրորդ անձանց որևէ այլ եղանակով:
  2. Վաճառողը և մատուցվող ծառայությունները կարող են ժամանակավորապես մասամբ կամ ամբողջությամբ անհասանելի լինել կանխարգելիչ կամ այլ աշխատանքների կատարման կամ տեխնիկական բնույթի որևէ այլ պատճառով: Կայքի տեխնիկական ծառայությունն իրավունք ունի պարբերաբար իրականացնել անհրաժեշտ կանխարգելիչ կամ այլ աշխատանքներ՝ գնորդներին նախապես տեղեկացնելով կամ առանց դրա:
  3. Գնորդի և վաճառողի միջև հարաբերությունների նկատմամբ կիրառվում են օրենսդրության դրույթները:
  4. Գնորդի կողմից հարցեր և բողոքներ առաջանալու դեպքում նա պետք է վաճառողին դիմի հեռախոսով կամ այլ հասանելի եղանակով: Ծագած բոլոր վեճերը կողմերը կփորձեն լուծել բանակցությունների միջոցով, համաձայնության չգալու դեպքում վեճը կփոխանցվի դատական մարմնին՝ գործող օրենսդրությանը համապատասխան:
  5. Դատարանի կողմից սույն համաձայնագրի որևէ դրույթն անվավեր ճանաչելը չի հանգեցնում մնացած դրույթների անվավերության:

9. Վաճառողի վավերապայմանները