Սույն «Օգտագործման համաձայնագիր» փաստաթուղթը (այսուհետ՝ համաձայնագիր) իրենից ներկայացնում է կայքում տեղադրված՝ պայմանագիր կնքելու առաջարկ ստորև նշված համաձայնագրի պայմաններով:
- Հիմնական պայմաններ
- Կայք՝ ցանցում տեղադրված էլեկտրոնային փաստաթղթերի (ֆայլերի) ամբողջություն, որոնք միավորված են միասնական թեմայով, դիզայնով և դոմենի միասնական հասցեային տարածքով։ Կայքի մեկնարկային էջը տեղադրված է Ինտերնետում հետևյալ հասցեով՝
- Կայքի օգտատեր (օգտատեր)՝ անձ, ով անցել է գրանցման ընթացակարգը, ստացել է անհատական մուտքանուն և/կամ գաղտնաբառ, ինչպես նաև ունի իր պրոֆիլը: Օգտագործման համաձայնագրի նպատակների համար օգտատիրոջ տակ հասկացվում է նաև այն անձը, որը չի անցել գրանցման ընթացակարգը, սակայն մուտք է գործում կայք և/կամ օգտագործում և/կամ օգտագործել է այն: Ցանկացած անձ, ով մուտք է գործում կայք, դրանով ավտոմատ կերպով հաստատում է, որ լիովին համաձայն է օգտագործման համաձայնագրի դրույթներին, և որ նրա նկատմամբ կիրառելի են օգտագործման համաձայնագրով սահմանված պահանջները:
- Կայքի ադմինիստրացիա (ադմինիստրացիա)՝
- Օգտատիրոջ հաշիվ (աքաունտ)՝ գաղտնաբառով պաշտպանված ինտերնետային տարածք, պարունակում է օգտատիրոջ մասին տեղեկատվություն: Հաշիվը կարող է պարունակել օգտատիրոջ անձնական և կոնտակտային տվյալները, ներառյալ, բայց չսահմանափակվելով, փոստային և էլեկտրոնային հասցեները, տեքստերը, լուսանկարները, տեսանյութերը, տարիքը, հետաքրքրությունները:
- Կոնտենտ՝ տեղեկատվական ռեսուրսի ցանկացած տեղեկատվական և նշանակալի պարունակություն, ներառյալ տեքստերի, ակնարկների, մեկնաբանությունների, անոնսների, լուսանկարների, տեսանյութերի տեսքով, այդ թվում՝ օգտատիրոջ կողմից կայքում թողած նորությունները և այլ նյութեր:
- Ընդհանուր դրույթներ
- Օգտատերը սույնով հաստատում է, որ կայքում գրանցվելու պահից և կայքից, ինչպես նաև կայքի անհատականացված ծառայություններից օգտվելու ընթացքում հանդիսանում է կայքի օգտատեր ընդհուպ մինչև կայքի ադմինիստրացիային դիմելը կայքի հետ ցանկացած փոխհարաբերությունից հրաժարվելու պահանջով:
- Օգտատիրոջ կողմից կայքի օգտագործումը ցանկացած եղանակով և ցանկացած ձևով հայտարարված ֆունկցիոնալ հնարավորությունների սահմաններում, ներառյալ կայքում տեղադրված նյութերի դիտումը, կայքում գրանցումը և/կամ իրավազորումը, ստեղծում է պայմանագիր սույն համաձայնագրի պայմաններով:
- Օգտվելով Կայքից օգտվելու վերը նշված հնարավորություններից որևէ մեկից՝ օգտատերը հաստատում է, որ մինչև կայքից օգտվելն ամբողջությամբ ծանոթացել է սույն համաձայնագրի պայմաններին և ամբողջությամբ ընդունում է սույն համաձայնագրի բոլոր պայմաններն առանց օգտատիրոջ կողմից որևէ բացառման և սահմանափակման և պարտավորվում է պահպանել դրանք կամ դադարեցնել կայքի օգտագործումը:
- Եթե օգտատերը համաձայն չէ սույն համաձայնագրի պայմաններին կամ իրավունք չունի դրանց հիման վրա պայմանագիր կնքել, օգտատերը պետք է անհապաղ դադարեցնի կայքի ցանկացած օգտագործումը.
- Համաձայնագիրը (այդ թվում՝ դրա ցանկացած մասը) կարող է փոփոխվել կայքի կողմից ՝ առանց որևէ հատուկ ծանուցման:
- Նոր խմբագրությամբ համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կայքում տեղադրելու կամ օգտատիրոջը այլ հարմար ձևով տեղեկացնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ նոր խմբագրությամբ համաձայնագրով:
- Կայքից օգտվելու ընդհանուր պայմանները
- Կայքն իրականացնում է ապրանքի վաճառքը վեբ-ռեսուրսի և կայքի հարակից սպասարկման ծառայությունների միջոցով:
- Կայքն Ապրանքի առաքումն իրականացնում է սույն Համաձայնագրի 6-րդ մասով սահմանված եղանակներով:
- Կայքը հնարավորություն է տալիս մուտք գործել կայքի անհատականացված ծառայություններ՝ օգտատիրոջը հետաքրքրող ապրանքի վերաբերյալ առավել ամբողջական տեղեկատվություն ստանալու, վարկանիշներ և կարծիքներ ստեղծելու, մրցութային ծրագրերին և կայքի կողմից անցկացվող այլ ակցիաներին մասնակցելու համար:
- Սույնով օգտատերը տալիս է իր կամավոր համաձայնությունը՝ տեղեկացնելու օգտատիրոջը ապրանքի վաճառքի և/կամ ծառայությունների մատուցման հետ կապված կայքի բոլոր գործողությունների, այդ թվում՝ պատվերի կատարման կարգավիճակի, ինչպես նաև կայքի ծառայություններին առնչվող ցանկացած բնույթի այլ իրադարձությունների մասին:
- Տարածվող նամակներ ստանալու համաձայնություն.
- Բաժանորդագրվելով SMS-ի և email-տարածվող նամակներին կամ Ինտերնետում տարածվող նամակներ ուղարկելու համար լիազորված երրորդ անձանց՝ օգտատերը համաձայնում է տարածվող նամակը ստանալ հեռախոսին և էլեկտրոնային հասցեին, որը նշվում է օգտատիրոջ կողմից կայքում տեղեկատվական տարածվող նամակների բաժանորդագրության սերվիսի միջոցով բաժանորդագրվելու ժամանակ
- Օգտատերը տեղեկացված է այն մասին, որ այն դեպքում, եթե նրա մոտ ցանկություն առաջանա հրաժարվել տարածվող նամակներից, անհրաժեշտ է էլեկտրոնային հասցեից ինքնուրույն անցնել «Հրաժարվել տարածվող նամակներից» հղումով, որը նշվում է կայքի կողմից ուղարկվող հաղորդագրությունների տեքստում, կամ սույն համաձայնագրի «Կոնտակտներ» բաժնում նշված հասցեներով հայտնել տարածվող նամակներ ստանալուց հրաժարվելու մասին։
- Օգտատերը նաև թուլատրում է կայքին կամ կայքի անունից տեղեկացնելու համար լիազորված երրորդ անձանց հավաքել, պահել և մշակել իր կողմից կայքի հասցեին փոխանցված բոլոր անձնական տվյալները (այդ թվում՝ ազգանունը, անունը, հայրանունը և էլեկտրոնային փոստի հասցեն) կայքի նորությունների և այլ իրադարձությունների մասին տեղեկացնելու նպատակով:
- Օգտատերը համաձայնում է, որ կայքը որևէ պատասխանատվություն չի կրում ուշացումների, խափանումների, սխալ կամ ուշացած առաքման, որևէ ծանուցման հեռացման կամ չպահպանման համար: Ընդ որում, կայքն իրավունք ունի կրկին ուղարկել ցանկացած ծանուցում օգտատիրոջ կողմից այն չստանալու դեպքում: Տեղեկատվական աջակցության վերաբերյալ բոլոր հարցերը օգտատերը կարող է ուղարկել service@bestwaycorp.am հասցեով:
- Օգտատերն ընդունում է, որ կայքում ապրանքին կից նկարագրությունը չի հանդիսանում սպառիչ տեղեկատվություն և կարող է պարունակել անճշտություններ: Օգտատերն իրավունք ունի ապրանքի ոչ ճշգրիտ նկարագրության վերաբերյալ բոլոր դիտողություններն ուղարկել կայքին՝ service@bestwaycorp.am հասցեով։
- Օգտատերն ընդունում է, որ կայքը բավականաչափ ջանքեր է գործադրում, որպեսզի ապրանքների արտաքին տեսքը, փաթեթավորումը և բնութագրերը համապատասխանեն կայքի կատալոգում ներկայացված նկարագրություններին, միևնույն ժամանակ, կայքը տեղեկացնում է օգտատիրոջը, որ ապրանքի իրական տեսքը, փաթեթավորումը և բնութագրերը կարող են տարբերվել այդ նկարագրություններից տեսականի ունեցող ապրանքի դեպքում, ինչպես նաև ապրանքում անմիջապես արտադրողի կողմից փոփոխություններ կատարելու դեպքում:
- Օգտատերը տեղեկացված է, որ կայքում ապրանքի գինը և առկայությունը կարող է փոխվել առանց դրա մասին նախապես տեղեկացնելու և դրանք նշվում են կայքի կատալոգում ցուցադրվող ապրանքի անհատական կարգավիճակում և մանրամասն քարտում:
- Օգտատիրոջ պարտավորությունները կայքից օգտվելիս
- Օգտատերը համաձայնում է չօգտագործել կայքի ծառայությունները հետևյալ նպատակներով.
- այնպիսի կոնտենտի ներբեռնման նպատակով, որն անօրինական է, խախտում է երրորդ անձանց ցանկացած իրավունք, քարոզում է բռնություն, դաժանություն, ատելություն և/կամ ռասայական, ազգային, սեռական, կրոնական, սոցիալական խտրականություն, պարունակում է ոչ հավաստի տեղեկություններ և/կամ վիրավորանքներ կոնկրետ անձանց, կազմակերպությունների, իշխանությունների հասցեին.
- հակաիրավական գործողություններ կատարելուն դրդելու, ինչպես նաև այն անձանց աջակցելու նպատակով, որոնց գործողություններն ուղղված են երկրի տարածքում գործող սահմանափակումների և արգելքների խախտմանը.
- անչափահաս անձանց իրավունքները խախտելու և/կամ նրանց ցանկացած ձևով վնաս պատճառելու նպատակով
- որպես այլ անձ կամ կազմակերպություն և/կամ համայնքի ներկայացուցիչ, այդ թվում՝ կայքի աշխատակից ներկայանալու նպատակով՝ առանց դրա համար բավարար իրավունքների.
- կայքի կատալոգից որևէ ապրանքի հատկանիշների և բնութագրերի վերաբերյալ մոլորության գցելու նպատակով.
- ապրանքների սխալ համեմատության, ինչպես նաև որոշակի ապրանքներից (չ) օգտվող անձանց նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորման կամ այդ անձանց պախարակելու նպատակով.
- այնպիսի կոնտենտի ներբեռնման նպատակով, որն օգտատերն իրավունք չունի հասանելի դարձնել օրենսդրությամբ կամ որևէ պայմանագրային հարաբերությունների ուժով.
- այնպիսի կոնտենտի ներբեռնման նպատակով, որն առնչվում և/կամ պարունակում է որևէ արտոնագիր, ապրանքային նշան, առևտրային գաղտնիք, ֆիրմային անվանում, հեղինակային և հարակից իրավունքներ, ինչպես նաև այլ իրավունքներ երրորդ անձանց պատկանող կամ նրանց կողմից օրինականորեն օգտագործվող մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ.
- հատուկ կերպ չթույլատրված գովազդային տեղեկատվություն և/կամ սպամ ներբեռնելու նպատակով.
- ցանկացած անձի անձնական տվյալների, անձնական կյանքի մասին տեղեկատվության հավաքագրման և մշակման նպատակով.
- կայքի բնականոն աշխատանքը խափանելու նպատակով.
- իրավունքի միջազգային նորմերը խախտելու նպատակով։
- Օգտատերը համաձայնում է կայքում չօգտագործել վիրավորական բառեր, անպարկեշտ և վիրավորական պատկերներ, համեմատություններ և արտահայտություններ, այդ թվում՝ սեռի, ռասայի, ազգության, մասնագիտության, սոցիալական կատեգորիայի, տարիքի, մարդու և քաղաքացու լեզվի, ինչպես նաև կազմակերպությունների, իշխանությունների, պաշտոնական պետական խորհրդանիշների (դրոշներ, զինանշաններ, օրհներգեր), կրոնական խորհրդանիշների, մշակութային ժառանգության օբյեկտների (պատմության և մշակույթի հուշարձաններ) նկատմամբ:
- Օգտատերն ընդունում և համաձայնում է, որ կայքն ունի իրավունք (բայց ոչ պարտականություն) իր հայեցողությամբ մերժել կայքի ծառայությունների միջոցով հասանելի ցանկացած կոնտենտի տեղադրումը և/կամ հեռացումը:
- Օգտատերը համաձայնում է չօգտագործել կայքի ծառայությունները հետևյալ նպատակներով.
- Գաղտնիության քաղաքականություն
- Գաղտնիության քաղաքականության պայմանները և օգտատիրոջ և կայքի միջև անձնական տվյալների մշակման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Անձնական տվյալների մասին» օրենքով:
- Գաղտնիության քաղաքականությունը գործում է այն անձնական տվյալների նկատմամբ, որոնք կայքը ստացել է կամ կարող է ստանալ օգտատիրոջից կայքում գրանցվելու և/կամ պատվեր ձևակերպելու ժամանակ, և որոնք անհրաժեշտ են ձեր կողմից ձեռք բերվող ապրանքի/ծառայության և/կամ կայքի ծառայություններին ձեր հասանելիության հետ կապված պարտավորությունները կայքի կողմից կատարելո համար:
- Գաղտնիության քաղաքականությունը հասանելի է հետևյալ հղումով՝
- Ապրանքների ձեռքբերման և առաքման պայմանները
- Օգտատերը կարող է ապրանքը ձեռք բերել կայքում՝ վճարելով դրա համար հետևյալ եղանակներով. բանկային քարտով կամ բանկային փոխանցմամբ ներկայացված հաշվի համաձայն։
- Սույնով օգտատերը համաձայնում է, որ իր կողմից ընտրված վճարման եղանակը փոփոխման ենթակա չէ կայքում պատվերի ձևակերպման պահից:
- Սույնով օգտատերը համաձայնում է, որ բանկային քարտով կամ բանկային փոխանցմամբ վճարված պատվերի հաստատումը տեղի է ունենում միայն պատվերի դիմաց վճարման համար դրամական միջոցների ելքագրումը հաստատելուց հետո:
- Օգտատերը հավաստում է, որ պատվերի դիմաց վճարումը պետք է կատարվի կայքում դրա ձևակերպման պահից մեկ օրացույցային օրվա ընթացքում:
- Օգտատերը համաձայնում է, որ նշված ժամկետից հետո պատվերի դիմաց չվճարելու դեպքում պատվերը կարող է չեղարկվել:
- Կայքն իրականացնում է ապրանքի առաքում հետևյալ եղանակներով. կայքի առաքման ծառայություն (սուրհանդակային առաքում կամ առաքում ստացման կետ),։ Օգտատերը կայքի հետ համաձայնությամբ իրավունք ունի համաձայնեցնել առաքման այլ եղանակ իր տարածաշրջան/երկիր առաքման պայմաններին համապատասխան կամ ելնելով ձեռք բերված պայմանավորվածություններից։
- Օգտատերը հաստատում է, որ առաքումն իրականացնելու նպատակով կայքը օգտատիրոջ անձնական տվյալները փոխանցում է երրորդ անձանց:
- Օգտատերը համաձայնում է, որ իր մեղքով ապրանքն իրեն հանձնելու անհնարինության դեպքում, այդ թվում՝ այն ժամկետի խախտման դեպքում, որի ընթացքում օգտատերը պարտավոր է վերցնել ապրանքը, կայքի կողմից կդիտվի որպես ապրանքից հրաժարում: Ընդ որում, ապրանքը վերադարձվում է կայքին, իսկ պատվերը համարվում է չեղարկված։
- Օգտատիրոջ կողմից ապրանքից հրաժարվելու, ինչպես նաև ձեր կողմից պատվիրված ապրանքի բացակայության դեպքում կայքին փոխանցված ապրանքի դիմաց վճարումը, բացառությամբ կայքի կողմից ապրանքի առաքման ծախսերի, կվերադարձվի օգտատիրոջը պահանջ ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան տասը օրացույցային օր հետո:
- Պատասխանատվությունը
- Կայքի ծառայությունները կարող են պարունակել հղումներ դեպի այլ ռեսուրսներ: Օգտատերն ընդունում և համաձայնում է, որ կայքը որևէ պատասխանատվություն չի կրում այդ ռեսուրսների հասանելիության և դրանց կոնտենտի (բովանդակության), ինչպես նաև օգտատիրոջ կողմից այդ ռեսուրսների կենտենտի (բովանդակության) օգտագործման հետ կապված որևէ հետևանքի համար:
- Օգտատերը նաև համաձայնում է, որ կայքը որևէ պատասխանատվություն չի կրում այն անձնական տվյալների համար, որոնք օգտատերը տրամադրում է կողմնակի ռեսուրսներին և/կամ այլ երրորդ անձանց կայքից դրանց անցնելու դեպքում:
- Օգտատերը հաստատում է, որ կայքը պատասխանատվություն չի կրում տվյալների հնարավոր կորստի և/կամ փչացման համար, որը կարող է տեղի ունենալ Ձեր կողմից սույն համաձայնագրի դրույթների խախտման, ինչպես նաև կայքի անհատականացված ծառայություններ սխալ մուտք գործելու և/կամ օգտագործելու պատճառով:
- Անչափահասների գործողությունների համար պատասխանատվությունը, ներառյալ կայքում կատալոգից ապրանքների ձեռքբերումը, կրում են անչափահասների օրինական ներկայացուցիչները:
- Օգտատերը համաձայնում է, որ կայքը պատասխանատվություն չի կրում կայքի կողմից ապրանքը ձեզ վաճառելու և/կամ առաքելու պարտավորությունների այնպիսի չկատարման և/կամ ոչ պատշաճ կատարման դեպքում, որը պայմանավորված է Ձեր կողմից Ձեր մասին ոչ հավաստի և/կամ անվավեր տվյալների տրամադրման, ինչպես նաև Ձեր կողմից սույն համաձայնագրի պայմանների չկատարման հետ:
- Կայքի վավերապայմանները