Փնտրեք մեզ սոցիալական ցանցերում…
Էլեկտրոնային փոստ Info@bestwaycorp.am Info@bestwaycorp.am service@bestwaycorp.am service@bestwaycorp.am

Bestway ընկերությունը շնորհակալություն է հայտնում Ձեզ ցուցաբերած վստահության համար և երաշխավորում է արտադրատեսակների բարձր որակը և անթերի աշխատանքը, ինչպես նաև վստահ ենք, որ մեր արտադրատեսակի օգտագործումը Ձեզ կպարգևի բազմաթիվ հաճելի պահեր:

Bestway սպասարկման կենտրոնը հանդիսանում է արտադրողի պաշտոնական գործընկերը և նրա կողմից լիազորված է երաշխիքային ժամանակահատվածում ցուցաբերել երաշխիքային աջակցություն և իրականացնել դիագնոստիկա (առանց մասնագիտացված փորձագիտական կազմակերպություններ դիմելու): Երաշխիքային աջակցության տակ հասկացվում է սպառողին արտադրատեսակի համալրող մասի կամ հիմնական արտադրատեսակի բաղկացուցիչ մասի տրամադրումը այն հետագայում ինքնուրույն տեղադրելու համար այն համալրող մասի փոխարեն, որի վրա շահագործման ընթացքում հայտնաբերվել է արտադրական թերություն երաշխիքային ողջ ժամկետի ընթացքում՝ ապրանքի շահագործման պայմանների պահպանման դեպքում։

1. Երաշխիքի ընդհանուր պայմանները

  1. Գնորդի և Վաճառողի միջև հարաբերությունները կարգավորվում են Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքի դրույթներով
  2. Երաշխիքային ժամկետը կախված է ապրանքի տեսակից, կարող եք ստուգել երաշխիքի ժամկետը և որոշակի տեսակի արտադրանքի համար արտադրողի երաշխիքի տրամադրումը Երաշխիքային ժամկետներ աղյուսակում
  3. Սույն երաշխիքային քաղաքականությունը տարածվում է միայն արտադրողի կողմից տրամադրված երաշխիքի վրա: Նկատի ունենալով, որ վաճառողն իրավունք ունի ինքնուրույն սահմանել երաշխիքի ժամկետը, սպասարկման կենտրոն դիմելուց առաջ խնդրում ենք համոզվել, որ ապրանքի վրա տարածվում է հենց արտադրողի երաշխիքը, հակառակ դեպքում անհրաժեշտ է ուղղակիորեն դիմել վաճառողին:
  4. Երաշխիքային սպասարկումը, որի համար լիազորված է սպասարկման կենտրոնը, հանդիսանում է արտադրանքի թերությունների անհատույց վերացում, որոնք առաջացել են մինչև ապրանքը սպառողին հանձնելը, պայմանով, որ գնորդը պահպանել է արտադրողի կողմից սահմանված պահման, փոխադրման և շահագործման կանոնները:
  5. Եթե ապրանքի թերությունները վերացվում են արտադրատեսակի համալրող մասի կամ հիմնական արտադրատեսակի բաղկացուցիչ մասը արտադրատեսակի նոր համալրող մասով կամ հիմնական արտադրատեսակի բաղկացուցիչ մասով փոխարինելու միջոցով, դրանց երաշխիքային ժամկետը ավարտվում է հիմնական արտադրատեսակի երաշխիքային ժամկետի հետ միաժամանակ։
  6. Ապրանքի շահագործման պայմանները, որոնց դեպքում արտադրողի երաշխիք չի տրամադրվում.
     
    •  Առկա են չլիազորված անձանց կողմից արտադրատեսակի վերանորոգման հետքեր՝ արտադրողի պահանջների և անվտանգության տեխնիկայի նորմերի խախտմամբ:
    •  Թերություններն պայմանավորված են շահագործման կանոնների, ինչպես նաև տեղադրման, միացման, գնորդի տեղական տեխնիկական պայմաններին ադապտացման, պահման և փոխադրման կանոնների և պայմանների խախտման հետևանքով առաջացած փոփոխություններով:
    •  Արտադրատեսակը վնասված է շրջակա միջավայրի ագրեսիվ ազդեցության (կարկուտ, ամպրոպ և այլն), ֆորս-մաժորային հանգամանքների առաջացման (հրդեհ, ջրհեղեղ, երկրաշարժ և այլն) կամ պատահական արտաքին գործոնների ազդեցության (էլեկտրական ցանցում լարման բարձրացում և այլն) արդյունքում:
    •  Արտադրատեսակն ունի արտահայտված մեխանիկական կամ էլեկտրական վնասվածքներ:
    •  Վնասվածքը պայմանավորված է արտադրատեսակի մեջ կողմնակի առարկաների, նյութերի, հեղուկների, միջատների կամ կենդանիների ներթափանցմամբ:
    •  Օգտագործման պահանջներին չհամապատասխանող ծախսային նյութերի օգտագործում:
    •  Արտադրատեսակն անհրաժեշտ է պահել և շահագործել օգտագործողի ուղեցույցում նշված տեխնիկական խորհուրդներին համապատասխան։

2. Հայտի ձևակերպման կարգը

  1. Սպառողը երաշխիքային ժամանակահատվածում իրավունք ունի դիմել սպասարկման կենտրոն արտադրական թերության անհատույց վերացման պահանջով պայմանով, որ ապրանքի շահագործման պայմանները պահպանվել են:
  2. Եթե սպառողը պահանջում է ապրանքի փոխարինում և/կամ պայմանագրի դադարեցում, ապա պետք է հաշվի առնել, որ սպասարկման կենտրոնը արտադրողի կողմից լիազորված չէ քննել այդպիսի պահանջները, և սպառողը պետք է դիմի այն սուբյեկտին, որը լիազորված է բավարարել այդպիսի պահանջները օրենքի ուժով:
  3. Մինչ սպասարկման ծառայություն դիմելը, համոզվեք, որ արտադրողի երաշխիքը տարածվում է ապրանքի վրա: Ապրանքների ցանկին և երաշխիքային ժամկետներին, որոնց վրա տարածվում է արտադրողի երաշխիքը, կարելի է ծանոթանալ Երաշխիքային ժամկետներ աղյուսակում
  4. Սպառողի պահանջը արտադրական թերությունը անհատույց վերացնելու մասին կարող է ներկայացվել սպասարկման կենտրոն հետևյալ կերպ.

Նամակագրություն վարելիս և անձնական տվյալներ տրամադրելիս Դուք տալիս եք համաձայնություն Ձեր անձնական տվյալների մշակմանը՝ «Անձնական տվյալների մասին» օրենքին համապատասխան, Անձնական տվյալների մշակման համաձայնության մեջ սահմանված պայմաններով և նպատակներով։

  1. Սպառողի կողմից երաշխիքային սպասարկում ստանալու հայտը գրանցվում է սպասարկման կենտրոնում միայն պարտադիր տեղեկատվության առկայության դեպքում, որը ներառում է.
  • ԱԱՀ
  • կոնտակտային տվյալներ (հեռախոս և էլ. փոստ)
  • հասցե՝ նշելով ինդեքսը
  • հաճախորդի պահանջը և խնդրի նկարագրությունը
  • վաճառող ընկերության անվանումը
  • ապրանքի տեսակը
  • ապրանքի գնման ամսաթիվը հաստատող փաստաթղթի՝ կտրոնի լուսանկարը/սկան պատճենը, ապրանքագիր
  • ապրանքի սերիական համարի և արտիկուլի լուսանկարը
  • լուսանկար կամ տեսանյութ, որի վրա կերևա թերությունը և ապրանքի ընդհանուր տեսքը
  • անձնական տվյալների մշակման համաձայնություն
  1. Եթե երաշխիքային սպասարկում ստանալու մասին սպառողի հայտը չի պարունակում վերը նշված տեղեկությունները, sպասարկման կենտրոնն իրավունք ունի մերժել սպառողի երաշխիքային աջակցությունը:
  2. Թերության առկայության մասին նշումով առաջնային հայտը ստանալուց հետո սպասարկման կենտրոնի մասնագետը հաճախորդին կտրամադրի հետադարձ կապ, այդ թվում՝ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով:
  3. Ձևակերպելով հայտ՝ սպառողը պետք է տա իր համաձայնությունը անձնական տվյալների մշակմանը՝ «Անձնական տվյալների մասին» օրենքին համապատասխան, կայքում տեղադրված «Անձնական տվյալների մշակման համաձայնության» մեջ սահմանված պայմաններով և նպատակներով:
  4. Անձնական տվյալների մշակման համաձայնության հետկանչը կարող է ուղարկվել նաև service@bestwaycorp.am էլեկտրոնային հասցեին: Անձնական տվյալների սուբյեկտի կողմից իր անձնական տվյալների մշակման համաձայնությունը հետ կանչելու դեպքում անձնական տվյալների մշակման դադարեցումը և անձնական տվյալների ոչնչացումը կկատարվի դիմումը ստանալու պահից 30 օրվա ընթացքում:
  5. Սպառողի երաշխիքային սպասարկման հայտի մշակման ժամկետը կազմում է 10 (տասը) օր:

3. Երաշխիքային սպասարկում իրականացնելու կարգը

  1. Երաշխիքային սպասարկումը արտադրանքի թերությունների անհատույց վերացումն է, որոնք առաջացել են մինչև ապրանքը սպառողին հանձնելը, պայմանով, որ գնորդը պահպանել է արտադրողի կողմից սահմանված պահման, փոխադրման և շահագործման կանոնները:
  2. Ապրանքի անսարք մասերը կամ բաղկացուցիչ մասերը, որոնք փոխարինվել են արտադրական թերության վերացման ընթացքում, մնում են սպառողի մոտ և ինքնուրույն խոտանվում են նրա կողմից:
  3. Բացառիկ դեպքերում սպասարկման կենտրոնն իրեն իրավունք է վերապահում սպառողից պահանջել ապրանքը ուղարկել սպասարկման կենտրոն, որի դեպքում ապրանքի առաքման ծախսերը կրում է սպասարկման կենտրոնը:
  4. Երաշխիքային աջակցության ավարտը համարվում է սպասարկման կենտրոնի կողմից պահեստամասերի կամ համալրող մասերի ուղարկման ամսաթիվը:
  5. Սպառողի հետ համաձայնությամբ երաշխիքային պարտավորությունների շրջանակներում փոխարինման ենթակա համալրող մասը սպասարկման կենտրոնի կողմից կարող է ուղարկվել անմիջապես սպառողին կամ վաճառողին:

4. Այլ դրույթներ

  1. Սպասարկման կենտրոնն իր աշխատողներին չի ուղարկում վաճառողի կամ սպառողի մոտ ապրանքի թերության պատճառը պարզելու համար, սպասարկման կենտրոնի և վաճառողի ամբողջ հաղորդակցությունն իրականացվում է պատշաճ կերպով ձևակերպված հայտի շրջանակներում:
  2. Սպասարկման կենտրոնն իր աշխատողներին չի ուղարկում վաճառողի կամ սպառողի մոտ երաշխիքային աջակցության շրջանակներում հիմնական ապրանքի համալրող մասի կամ բաղկացուցիչ մասի փոխարինման համար: Համալրող մասի տեղադրումը չի պահանջում հատուկ հմտություններ և իրականացվում է սպառողի կամ վաճառողի կողմից ինքնուրույն: