Աջակցություն
Հաճախորդների աջակցություն
Ինչպես կապվել Bestway սպասարկման կենտրոնի հետ
Տեղեկատվական հոդվածներ
Իրավական տեղեկատվություն
Հաճախ տրվող հարցեր
Ինչ միջոցներ կարելի է օգտագործել փչովի մահճակալի մանրաթելային (տեքստիլ) մակերեսը մաքրելու համար:
Փչովի մահճակալի մանրաթելային (տեքստիլ) մակերեսը մաքրելու համար կարելի է օգտագործել հեղուկ օճառի և ջրի լուծույթ։ Մաքրելուց հետո չորացրեք արտադրատեսակը զով և չոր տեղում: Կարևոր. մի օգտագործեք քիմիական մաքրող փոշի կամ ցանկացած այլ կոշտ կամ հղկիչ քիմիական նյութեր: Դրանք կարող են փչացնել ձեր փչովի մահճակալը։ Կարևոր. մի օգտագործեք վարսահարդարիչ չորացման գործընթացն արագացնելու համար, որպեսզի չվնասեք ՊՎՔ նյութը։
Խորհո՞ւրդ եք տալիս օգտագործել քիմիական նյութեր լողավազանի ջուրը մաքրելու համար:
Մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել լողավազանների հատուկ քիմիական նյութեր՝ ջրի մաքրությունը և պատշաճ քիմիական հատկությունները պահպանելու համար: Լողավազանի համար քիմիական նյութերը նույնպես կարող են հեշտացնել լողավազանի շահագործումը՝ զգալիորեն նվազեցնելով ջրի փոխարինումները ամբողջ սեզոնի ընթացքում: Կարևոր. միշտ հետևեք նման քիմիական ապրանքներին կից անվտանգության հրահանգներին։
Լողավազանի ջուրը տարեկան քանի՞ անգամ պետք է փոխվի։
Այս գործոնը կախված է լողավազանի օգտագործման հաճախականությունից։ Նաև եթե պատշաճ կերպով կատարվի ջրի քիմիական մշակում, կարելի է հնարավոր համարել, որ ջրի փոխարինում չի պահանջվի ամբողջ ամառային սեզոնի ընթացքում: Քիմիական սպասարկման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմեք լողավազանի համար քիմիական նյութերի ձեր տեղական մատակարարին։ Նա կկարողանա պատշաճ կերպով խորհուրդ տալ ձեզ ջուրը մաքուր պահպանելու հարցերով։
Պետք է արդյոք ապամոնտաժել լողավազանը ձմռանը։
Խստորեն խորհուրդ է տրվում ձմռանն ապամոնտաժել լողավազանը: Վերգետնյա լողավազանները կարող են քայքայվել սառույցի և ձյան ծանրության տակ, ինչը մեծապես կվնասի լողավազանի պատերը, որոնք պատրաստված են ՊՎՔ-ից: Խորհուրդ ենք տալիս ապամոնտաժել լողավազանը, երբ ջերմաստիճանը իջնում է 10ºC-ից ցածր:
Ինչպե՞ս մաքրել լողավազանի հատակին կուտակվող կեղտը:
Եթե լողավազանի հատակին կա աղբ կամ կեղտ , խորհուրդ ենք տալիս օգտագործել Bestway Deluxe-ի սպասարկման հավաքածուն կամ ընտրել ապրանքներ Bestway-ի մաքրման պարագաների լայն տեսականիից: Լողավազանի խնամքի համար ճիշտ պարագաների օգտագործումը կարող է մեծացնել ջրի ծառայության ժամկետը:
Ի՞նչ անել, եթե իմ ջուրը կանաչում է։
Ջուրը կանաչում է ոչ պատշաճ քիմիական բաղադրության պատճառով, անհրաժեշտ է սահմանել ճիշտ քիմիական հավասարակշռություն՝ դիմելով քիմիական նյութերի ձեր տեղական դիլերին:
Ի՞նչ անել, եթե ջրում հայտնվել են սպիտակ փաթիլներ։
Ջրում սպիտակ փաթիլների առկայությունը կախված է ջրի կոշտությունից։ Թափեք լողավազանի ջրի մոտ 20-25%-ը և ավելացրեք թարմ ջուր՝ կալցիումի առկայությունը նվազեցնելու համար: Ակադիտորեն զննեք էլեկտրոլիտիկ բջիջը՝ ստուգելով նստվածքի առաջացումը և անհրաժեշտության դեպքում մաքրեք էլեկտրոլիտիկ բջիջը: Եթե վերը նկարագրված գործողությունը չի լուծել խնդիրը, դիմեք քիմիական նյութերի ձեր մոտակա մատակարարին ջրի կոշտությունը նվազեցնելու համար համապատասխան քիմիական նյութ ձեռք բերելու համար:
Ի՞նչ քիմիական նյութեր պետք է օգտագործել ջրի խնամքի համար:
Քիմիական նյութերի օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմեք քիմիական նյութերի ձեր տեղական մատակարարին: Մեծ ուշադրություն դարձրեք քիմիական նյութերի արտադրողի հրահանգներին:
Զտիչների հավաքածուն դժվարությամբ է անջատվում սպա պատից։ Ի՞նչ անել:
Պտտեք զտիչների հավաքածուն երկու ձեռքով՝ հավասարապես ուժ գործադրելով պտտելու համար։
Ինչպե՞ս կարող եմ մաքրել իմ սպայի զտիչի իրանը և քարթրիջը։
Զտիչի իրանը և քարթրիջը մաքրելու համար կատարեք հետևյալ գործողությունները. 1. Անջատեք սպայի բոլոր գործառույթները, ինչպիսիք են զտումը և տաքացումը։ 2. Անջատեք սպայի մեջ գտնվղ զտիչի կոմպլեկտը և բացեք սպայի դրսում գտնվող զտիչի կոմպլեկտը, որպեսզի համոզվեք, որ զտիչի կոմպլեկտը բացելիս ներսում գտնվող աղբը սպայի մեջ չի ընկնի։ 3. Հանեք զտիչի քարթրիջը, լվացեք այն այգու փողրակով և նորից տեղադրեք զտիչի իրանի մեջ կրկին օգտագործելու համար: Սակայն եթե զտիչի քարթրիջը չի մաքրվում և գունաթափված է, այն անհրաժեշտ է փոխարինել։
ԴԻՄՈՒՄ ՍԵՐՎԻՍ ԿԵՆՏՐՈՆ
Ընտրեք ձեր արտադրանքը / ապրանքանիշը
Լրացրեք ձևը դիմում ստեղծման համար
⚠️ Այս պահին էլ. փոստի սերվերի վրա տեխնիկական աշխատանքներ են տարվում, պատասխանները կարող են հասնել ժամանակավոր ուշացումներով: Հայցում ենք Ձեր ներողամտությունը:
Լրացրեք ձևը դիմում ստեղծման համար
⚠️ Այս պահին էլ. փոստի սերվերի վրա տեխնիկական աշխատանքներ են տարվում, պատասխանները կարող են հասնել ժամանակավոր ուշացումներով: Հայցում ենք Ձեր ներողամտությունը: